Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մթերքներ, որոնք մաքրում են անոթները. 168.am

Մթերքներ, որոնք մաքրում են անոթները. 168.am

Անոթների խցանումը լուրջ հետևանքներ կարող է ունենալ առողջության համար։ Պետք է նկատի ունենալ, որ այս դեպքում մեծանում է սիրտ-անոթային և այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Steptohealth.ru-ն գրում է, որ անոթների խցանումից հնարավոր է ազատվել։ Նախ, հարկավոր է փոխել կենսակերպը. ավելի մեծ ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել, փոխել սննդակարգը։ Խնդիրն առաջացնող գլխավոր «թշնամիները» խոլեսթերինն ու տրիգլիցերիդներն են։

5 մթերք, որոնք կօգնեն մաքրել անոթները

Ջրիմուռներ։ Ջրիմուռները բավականին սննդարար են. դրանք պարունակում են հանքանյութեր, սպիտակուցներ, կարոտինոիդներ, հակաօքսիդանտներ։ Այս բոլոր նյութերը հարկավոր են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար։ Ջրիմուռները կարող են մաքրել անոթները, ինչի շնորհիվ օգնում են իջեցնել զարկերակային ճնշումը։

Թունա ձուկ և սաղմոն։ Այս ձկները ճարպեր են պարունակում, որոնք բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն։ Իհարկե, հարկավոր է հիշել, որ այս ձկները տապակած օգտագործելու դեպքում առողջությանը ոչ մի կերպ չեք նպաստի։ Թունա ձուկն ու սաղմոնը օմեգա-3 ճարպաթթուներ են պարունակում, որոնք օգնում են հավասարակշռել արյան մեջ խոլեսթերինի և տրիգլիցերիդների մակարդակը։

Վարսակի փաթիլներ։ Վարսակի փաթիլներով կարող եք հաջողությամբ փոխարինել հացահատիկը։ Այն ևս ածխաջրեր է պարունակում, բայց դրանք դանդաղ են յուրացվում։ Վարսակի փաթիլները էներգիա կհաղորդեն, կօգնեն կարգավորել նյութափոխանակությունը։ Բացի այդ՝ վարսակի փաթիլները սննդային մանրաթելեր են պարունակում, որոնք խոչընդոտում են խոլեսթերինի՝ անոթների պատերին «ամրանալը»։

Սոյա։ Սկզբունքորեն բոլոր լոբազգիներն էլ կարող են օգնել մաքրել անոթները, բայց սոյան առավել նախընտրելի տարբերակ է։ Այն օգնում է նկատելիորեն նվազեցնել արյան մեջ խոլեսթերինի և տրիգլիցերիդների մակարդակը։

Լոլիկ։ Լոլիկը լիկոպեն է պարունակում, որն ուժեղ հակաօքսիդանտ է։ Հակաօքսիդանտները կօգնեն ազատվել այս խնդրից։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ